20:37 , 26 ապրիլ, 20141in.am-ը գրում է.
Հռոմի Ավգուստի հրապարակը կդառնա լուսային շոուի դեկորացիա:
Բարձրտեխնոլոգիական ձայնային ու լուսային շոուն ամբողջ ամռան ընթացքում կլուսավորի հին հռոմեական Ավգուստի հրապարակը, որպեսզի հյուրերին ավելի լավ պատկերացում տրվի 2000 տարի առաջ Հավերժ քաղաղում կյանքի մասին: Այս մասին տեղեկացնում է Iitalia-ru-ն։
Շոուն համընկել է Հռոմի 2767-ամյակին, ուստի քաղաքային իշխանությունը ստեղծել է անհավատալի տեսարան, որի ցուցադրումները կկատարվեն գիշերը երեք անգամ, կուղեկցվեն ականջակալների միջոցով վեց լեզվով հաղորդվող տեքստով։
Շոուն ենթադրում է նախագծերի բարդ համակարգ, որոնք հրապարակի հինավուրց պատերին կպատկերեն նկարներ Հռոմի առօրյա կյանքից Ավգուստ կայսեր ժամանակներից, որը մահացել է մ.թ. 14թ.։