Ինձ համար կարևոր է մարզչի վստահությունը. Բենզեմա


16:37 , 26 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման շնորհակալություն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին` վստահության համար: Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը գոհ է ընթացիկ մրցաշրջանում իր գործերի ընթացքից:

«Ինձ համար կարևոր է մարզչի վստահությունն ու խաղային պրակտիկայի առկայությունը: Պետք է ջանասիրաբար մարզվեմ` թիմիս օգնելու նպատակով: Այժմ յուրաքանչյուր խաղ հավասարազոր է եզրափակիչի»,- ասել է Բենզեման:

Հիշեցնենք` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին հանդիպմանը «արքայական ակումբ»-ը սեփական հարկի տակ առավելության է հասել Մյունխենի «Բավարիա»-ի նկատմամբ: Իր թիմի միակ գոլը հեղինակել է Կարիմ Բենզեման: