Ռեժիսոր Ուելսի իրերը աճուրդի կհանվեն Նյու Յորքում


15:06 , 26 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Հայտնի Ռեժիսոր Օրսոն Ուելսի իրերը՝ տեսախցիկը, գրամեքենան ու սցենարները աճուրդի կհանվեն Նյու Յորքում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: 

Նրա ֆիլմերից ամենավառը «Քաղաքացի Քեյն» ֆիլմն է: Ռեժիսորը մահացել է 1985-ին 70 տարեկանում:

1941թ. Ուելսը հանդես էր եկել ոչ միայն որպես «Քաղաքացի Քեյն» ֆիլմի ռեժիսոր, այլև սցենարիստ: Քննադատներն այս աշխատանքը համարում են ամենաակնառուն կինեմատոգրաֆի պատմության մեջ: Հենց նա էլ ֆիլմում մարմնավորել էր մեդիամագնատ Չառլզ Ֆոսթեր Քեյնին: 

Նրա իրերը մահից ի վեր պահպանվել են արկղերում, որը ռեժիսորի դուստր Բեատրիսը բացել է միայն 2012-ին: