28 տարի առաջ տեղի ունեցավ Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարը


12:25 , 26 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Ապրիլի 26-ին լրանում է Չեռնոբիլի ատոմակայանի վթարի 28 տարին՝ հայտնում է korrespondent.net-ը:

Չեռնոբիլի ԱԷԿ-ը գտնվում էր Պրիպյատ քաղաքի մոտ՝ Չեռնոբիլ քաղաքից 18 կմ հեռու: 1986 թվականի ապրիլի 26-ին պայթեց Չեռնոբիլի ատոմակայանի 4-րդ էներգաբլոկի ռեակտորը: Պայթյունն ամբողջովին ավերեց ռեակտորը:

Պայթյունի հետևանքով օդ բարձրացան 190 տոննա ռադիոակտիվ նյութեր: Ռադիոակտիվ նյութերի ընդհանուր թիվը կազմել է 50 մլն կյուրի, ինչը համարժեք է 1945-ին Հիրոսիմայի վրա նետված 500 ատոմային ռումբերի պայթյունների հետևանքին: Ռադիոնուկլեիդներով աղտոտվել է Ուկրաինայի, Բելառուսի և Ռուսաստանի ավելի քան 145.000 քկմ տարածք:

Վթարից հետո ավելի քան 115.000 մարդ տարհանվել է 30 կմ շառավղով գոտուց: Աղետի հետևանքները վերացնելու համար մոբիլիզացվել է ավելի քան 600.000 մարդ: