12:06 , 26 ապրիլ, 2014
Politics.am-ը գրում է.
Էնն-Մարի Սլոտերի ներքոբերյալ բառերը ստիպում են ուրախանալ, որ նա այլևս կառավարությունում չի աշխատում.
«Ուկրաինայի ճգնաժամի հաղթահարումը մասամբ կապված է Սիրիայի հետ: Արդեն ժամանակն է, որպեսզի ԱՄՆ նախագահ Օբաման ցույց տա, որ ի վիճակի է ուժային հարձակման հրաման արձակել ոչ միայն անօդաչու սարքերով գաղտնի գործողություններ իրականացնելու համար: Դրա արդյունքը կլինի ռազմավարական իրավիճակի փոփոխությունը ոչ միայն Դամասկոսում, այլև Մոսկվայում: Իսկ Պեկինի և Տոկիոյի մասին խոսելն անգամ ավելնորդ է»:
Որևէ իմաստ չկա վիճելու այն բանի մասին, որ ռուսաստանյան հաճախորդներից մեկի ռմբակոծումը աշխարհագրական մեկ վայրում դրականորեն կփոխի Ռուսաստանի դիրքորոշումը մեկ այլ վայրում: Քարոզչության տեսակետից Մոսկվայի համար ոչինչ չի կարող ավելի օգտակար լինել, քան Միացյալ Նահանգների ապօրինի հարձակումն այլ պետության վրա:
Սիրիայի դեմ պատերազմ սկսելու համար անհրաժեշտ ռեսուրսների և ուշադրության շեղումը Ուկրաինայի հետ կապված Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների զգուշացումները շատ ավելի անիմաստ կդարձնի, քան դրանք այսօր են: Սիրիայի վրա հարձակումը կշեղի Միացյալ Նահանգների ուշադրությունը Ուկրաինայի ճգնաժամից և կփոշիացնի արևմտյան դաշնակիցների միասնականության միասին ամենավերջին պատկերացումները: Դա կարող է քաղաքական ինքնասպանություն դառնալ նման գործողություններին միացած ցանկացած եվրոպական կառավարության համար, և, առանց որևէ անհրաժեշտության, ամենաանհարմար պահին կխորացնի ՆԱՏՕ-ի ներսում առկա տարաձայնությունները:
Բարեբախտաբար քիչ հավանական է, որ վարչակազմը այնքան միամիտ կգտնվի, որ հետևի վերոնշյալ խորհրդին: Բայց եթե դա տեղի ունենա, ապա երկրի ներսում արձագանքը խիստ անբարենպաստ կլինի: Անհրաժեշտ է նաև նշել, ոչ Սիրիայի դեմ ռազմական գործողություններին Միացյալ Նահանգների անմիջական մասնակցությունը ուկրաինական ճգնաժամի վրա որևէ դրական ազդեցություն չի ունենա: Բացի այդ, նման քայլը, ամենայն հավանականությամ, էլ ավելի կուժեղացնի Ռուսաստանի թշնամական արձագանքը Միացյալ Նահանգների, ինչպես նաև մեր դաշնակիցների և այդ տարածաշրջանում հնարավոր սատելիտների հանդեպ: Իմ կարծիքով, նման քայլը կարող է միայն ազդել այլ կառավարությունների կողմից Միացյալ Նահանգների ընկալմանը: Բայց դա միանշանակ չի լինիՍլոտերի պատկերացումների հունի մեջ: Աշխարհի այլ հատվածներում մեր դաշնակիցները կդժգոհեն, որ Միացյալ Նահանգները ռեսուրս են վատնում են Մերձավոր Արևելքում ևս մեկ անպետք պատերազմի համար: Մինչդեռ այլ խոշոր պետությունները կարող են կարծել, թե մեր առաջնորդները անմիտ և անհեռատես են:
Իհարկե, Օբաման «ուժային հարձակման մասին» հրաման էր արձակել, երբ նա որոշեց միջամտել Լիբիայի գործերին: Սլոտերը չի կարող չհիշել այդ մասին, քանի որ նա Լիբիայում պատերազմի հիմնական կողմնակիցներից մեկն էր, և տարօրինակ է, որ կոնկրետ այս դեպքում նա չի հիշատակում այդ պատերազմը: Պատերազմը Լիբիայում ցույց տվեց, որ Միացյալ Նահանգների կողմից զինված ուժերի օգտագործումը հաճախ չունի զսպող այն ազդեցությունը, որին հավակնում են նման գործողությունների կողմնակիցները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ