Ինքներս մեր կամքով մեզ ենթարկում ենք ցեղասպանության


11:25 , 26 ապրիլ, 2014

Ցեղասպանության ձևերից մեկնել ազգին իր մշակույթից, իր ավանդույթներից, ՝իր արմատներից կտրելն է: Թուրքերն էլ միշտ ձգտել են հային եթե ոչ ֆիզիկապես, ապա գոնե հոգեպես սպանել: Նրանք հայերին փորձել են ձուլել իրենց մեջ՝ բռնի կրոնափոխությամբ և իրենց սովորույթները պարտադրելով: Մենք ամեն կերպ պայքարում ենք ցեղասպանության միջազգային ճանաչման համար, ամեն ապրիլի 24-ին այցելում ենք Ծիծեռնակաբերդ, բայց ինքներս մեր կամքով մեզ ենթարկում ենք ցեղասպանության: Մշակութային ցեղասպանության: Մենք մեր մշակույթը սկսել ենք փոխարինել Եվրոպայից ներմուծվող մշակութային արժեքներով՝ նրանց երաժշտությունը, նրանց պարերը, նրանց երգերը, նրանց սովորույթները: Անդրադառնամ մի փոքրիկ դրվագի այս ամենից: Ավանդական հայկական հարսանիքը: Ավանդական հայկական հարսանիքը քիչ-քիչ փոխարինվում է արտասահմանյան հարսանիքով. սկսում ենք ամաչել մերից, մերը հնացած ենք համարում, օտարինն ենք գովում, օտարինին ենք փորձում նմանակել: Պատմեմ մի բան, վերլուծությունը թողնեմ Ձեզ: Անցած 2013թ. ամռանը հրավիրված էի եվրոպական երկրներից մեկում հարազատիս հարսանիքին: Հարսանիքը հայկական էր: Դհոլ-զուռնան երբ սկսեց հնչել փեսայի տան բակից, սկսվեց իրարանցումը քաղաքում: Հարևանները հիացած պատուհաններից սկսեցին նայել այդ ամենին, անցորդները հետաքրքրությունից այրվելով կանգնում էին և դիտում հայկական հարսանիքը: Բոլորը, բնականաբար, չէին մոռանում հեռախոսներով նկարել այս ամենը: Էլ չասեմ, որ հրավիրված եվրոպացի հյուրերը ինչպես էին ուրախացել հայկական գաթայի վրա և մյուս բոլոր հայկական ծիսակարգերի վրա: Մի խոսքով, հաջորդ օրը այդ 50.000-անոց քաղաքի խոսակցության և հիացմունքի առարկան հայկական ավանդական հարսանիքն էր: Ներկաներիս արդեն ողջ քաղաքը դեմքով գիտեր և փողոցում բարևում էին: Հարսանիքին հրավիրված լուսանկարիչը հայտնի էր իր ասպարեզում՝ ինչպես Գագիկ Շամշյանը՝ Հայաստանում: Դա հայտնի լեհ լուսանկարիչ Դանիել Շիշն էր: Նա հաջորդ օրը իր ֆեյբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ մեծ ոգևորությամբ պատմում էր հայկական հարսանիքի մասին և խորհորդ տալիս եվրոպացի երիտասարդներին: Ասում էր, որ եթե չեն ուզում իրենց ազգային հարսանիքը պահել, թող գոնե ոչ թե ամերիկյան հարսանիքը կրկնօրինակեն, այլ՝ հայերից սովորեն: