«Հրապարակ». ՀՀԿ–ում Կարեն Ճշմարիտյանի փոխարեն ԱԺ են ուզում բերել ոչ թե Վահրամ Մկրտչյանին, այլ Վազգեն Կարախանյանին


08:50 , 26 ապրիլ, 2014

«Պատգամավոր Կարեն Ճշմարիտյանի՝ էկոնոմիկայի նախարար նշանակվելուց հետո նրա մանդատի հավակնորդը ՀԺԱՄ նախկին անդամ Վահրամ Մկրտչյանն է, ով ցուցակում հաջորդն է, բայց ՀՀԿ-ում ուզում են Աժ բերել հին գվարդիայի ներկայացուցիչ՝ նախկին պատգամավոր Վազգեն Կարախանյանին։

Մկրտչյանը գործարար Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշի Բարսեղ) «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրենն է, ամուր թիկունք ունի, և ինքնաբացարկի դիմում նրանից կորզելը հեշտ չէ։ Նրան հաջորդող 116-րդ համարը Նարինե Միրզոյանն է, 117-ը՝ Վազգեն Կարախանյանը, Միրզոյանին կարծես թե համոզել են դիմում գրել, իսկ Մկրտչյանի հարցը կլուծվի այսօրվա ԳՄ նիստում՝ որոշողը Սերժ Սարգսյանն է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։