Ուկրաինացի ապստամբները շրջափակել են միջազգային դիտորդներին


03:16 , 26 ապրիլ, 2014

Operativ.am-ը գրում է.

Ուկրաինայի արևելքում գտնվող Սլովիանսկ քաղաքում տեղացիները շրջափակել են միջազգային դիտորդներին: Այս մասին գրում է reuters.com-ը:

Նրանք միջազգային դիտորդների ճանապարհորդությունը դեպի Ուկրաինա որակել են, որպես լրտեսական քայլ, այդ իսկ պատճառով էլ շրջափակել են նրանց՝ թույլ չտալով իրականացնել իրենց գաղտնի գործողությունները:

 «Նրանք մեզ հետ են Սլովյանսկում»,- ասել է քաղաքապետ Վյաչեսլավ Պանոմարյեվը: Ինչպես նաև հավելել է, որ մնալու են Ուկրաինայի տարածքում, մինչև իրենք չհամոզվեն, որ ոչ մի լրտեսություն չի տեղի ունենում: