ԱՄՆ առևտրի դեպարտամենտը բաց սեմինար է կազմակերպում


20:22 , 25 ապրիլ, 2014

ԱՄՆ առևտրի դեպարտամենտը բաց սեմինար է կազմակերպում168.am-ը գրում է.

ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի Առևտրային իրավունքի զարգացման ծրագիրը ԱՀԿ քարտուղարության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության հետ համատեղ 2014թ. ապրիլի 25-ին Երևանում անցկացրեց Առևտրային համաշխարհային կազմակերպության պետական գնումների մասին համաձայնագրի պարտավորվածությունների և պետական գնումների բնագավառում առաջատար միջազգային փորձին նվիրված սեմինար:

Այս մասին նշվում Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական կայքում։ Այս մեկօրյա ծրագիրը, որին մասնակցեցին մոտավորապես հարյուր պաշտոնյա՝ կապալային կազմակերպությունների, տեղական կառավարման մարմինների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ներկայացրեց Հայաստանի ԱՀԿ ՊԳՀ շրջանակներում ստանձնած պարտավորվածությունները և իրավունքները: Սեմինարը անցկացրեցին ԱՀԿ քարտուղարությունը, ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի միջազգային առևտրի ոլորտում մասնագետը և առևտրի ոլորտի խորհրդատուն, ով նախկինում ԱՄՆ առևտրային ներկայացուցչի գրասենյակի ավագ բանակցող է եղել: ԱՀԿ ՊԳՀ ընդհանուր ամփոփումից բացի, ծրագիրի ընթացքում ծավալվեցին քննարկումներ ՊԳՀ դերի, սկզբունքների և թափանցիկության պահանջների, գործընթացային պարտականությունների և գնումների հնարավորությունների վերաբերյալ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ