22:09 , 15 փետրվար, 2012
Հարգելի գործընկերներ,
Երևանում հերթական անգամ "զոհաբերվում" է քաղաքային այգի: Այն գտնվում է Սուրենյանց փողոցի աջ կողմում` Ազատության
պողոտայի վրա գտնվող Սանսեթ ռեսորանի հետնամասում: Մի քանի տարի առաջ այնտեղ ծառատունկ էր իրակականցվել և այգին
բավականիան լավ տեսք ուներ, որտեղ իրենց հանգիստն են անցկացում շրջակայքի 8 բարձրահարկ շենքերի, ինչպես նաև հարակից
սեփական տների բնակիչները և հատկապես երեխաները:
Սակայն փետրվարի 6-ին և 7-ին այգու բավականին մեծ հատված զոհաբերվել է ինչ-որ հզոր ուժերի, որոնք արդեն իսկ ցանկապատել
են այդ տարածքը, որը իհարկե ներառում է մեծ քանակությամբ մեծ ու փոքր ծառեր:
Կից շենքերի բնակիչները դիմել են քաղաքապետարան, սակայն դեռևս պարզաբանումներ չկան;
Խնդրում ենք Ձեր աջակցությունը հնարավորության դեպքում փրկել այգին "հզորներից":