«Թուրքիան վաղ թե ուշ կճանաչի Հայոց ցեղասպանությունը» տիպի դատողությունները ոչինչ չասող ցանկություններ են


17:35 , 25 ապրիլ, 2014

«Թուրքիան վաղ թե ուշ կճանաչի Հայոց ցեղասպանությունը», «Թուրքիան/Էրդողանը ճանաչելու են Հայոց ցեղասպանությունը. դա ուղղակի ժամանակի հարց է» տիպի դատողություններն ինձ համար ոչինչ չասող ցանկություններ են, քանի որ՝
ա/ դրանք հիմնված չեն ծանրակշիռ փաստերի վրա.
բ/ կոնկրետ չեն և ինչ-որ անհասկանալի ու անորոշ սպասում են ձևավորում մեր հանրության շրջանում.
գ/ և վերջապես ավելի շատ պայմանավորված են քաղաքակիրթ հարևան ունենալու մեր` իսկապես անկեղծ ցանկության հետ: