Յարոշը պահանջել է Տուրչինովից անհապաղ զինել Ուկրաինայի քաղաքացիներին


17:20 , 25 ապրիլ, 2014

Lurer.com-ը գրում է.

«Աջ հատված» ծայրահեղական խմբավորման առաջնորդ Դմիտրի Յարոշը, ում նկատմամբ Ռուսաստանի Դաշնության Հետաքննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ռուսաստանի տարածքում ծայրահեղական բնույթի գործողություններ իրականացնելու մեղադրանքով, իր նամակում, որն ուղղված էր Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովին, պահանջել է զինել Ուկրաինայի քաղաքացիներին: Այս մասին հաղորդում է ria.ru-ն` վկայակոչելով UNIAN-ին:

«Ուկրաինայի կառավարությունը պետք է անհապաղ զինի մեր քաղաքացիներին, մասնավորապես հայրենասիրական ջոկատների ներկայացուցիչներին, որոնց շարքին արդեն միացել է 10 000 ուկրաինացի, օրինակ` Դնեպրոպետրովսկում,»,-հայտնել է Դմիտրի Յարոշը:

Հիշեցնենք, որ 2014 թվականի մարտից Ուկրաինայի արևելյան շրջաններում` Դոնեցկում, Խարկովում և Լուգանսկում անցկացվում են Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցների ցույցերը: Ավելի ուշ խաղաղ ցույցերը ողջ Դոնեցկի շրջանում, այդ թվում և Սլավյանկսում և Կրամատորսկում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ