17:14 , 25 ապրիլ, 2014Panorama.am-ը գրում է.
Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի հանձնաժողովն այսօր որոշեց առաջարկել խորհրդարանին հետաձգել ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը հինգերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու ժամկետը մինչև մեկ տարով: Հարցը քվեարկության կդրվի ապրիլի 28-ին մեկնարկելիք ԱԺ նիստում:
Հիշեցնենք` այս օրինագիծը, որը պայմանականորեն ստացել էր «ֆեյքերի դեմ պայքարի» մասին օրինագիծ, բուռն քննադատության էր արժանացել ԶԼՄ ներկայացուցիչների կողմից:
Նախագծով սահմանվում է, որ տեղեկատվության հեղինակը համարվում է անհայտ, եթե շահագրգիռ անձը, գործադրելով ողջամիտ ջանքեր, չի կարող նույնականացնել հեղինակին՝ անկախ այն հանգամանքից, թե որտեղ է տեղ գտել վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվությունը:
Մասնավորապես, ըստ օրինագծի լրատվական գործունեություն իրականացնողը ազատվում է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվությունը վերարտադրելու համար պատասխանատվությունից, եթե ներկայացնում է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղակատվության հեղինակին նույնականացնող տվյալներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ