16:34 , 25 ապրիլ, 20141in.am-ը գրում է.
Russia Today հեռուստաալիքի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարություններն անընդունելի են և անքաղաքավարի՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«ԶԼՄ-ների մասին այդ կերպ արտահայտվելն այդքան էլ քաղաքավարի չէ»,- ասել է Լավրովը ԱՊՀ երկրների երիտասարդ դիվանագետների ֆորումում ունեցած ելույթի ժամանակ:
Նրա խոսքով՝ ինքը կարող է Քերիին հասկանալ այն տեսանկյունից, որ «Russia Today-ն այսօր լրջորեն մրցակցում է CNN-ի և արևմտյան այլ լրատվամիջոցների հետ»: