Ռեժիմին կից գործող մարդասպաններն անգամ դատապարտվում են շատ ավելի մեղմ պատժի, քան ՀԱԿ-ի ակտիվիստները...


22:49 , 20 հուլիս, 2012

 Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը վճռեց ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանին դատապարտել 6 տարի, Արտակ Կարապետյանին՝ 3 տարի, Դավիթ Քիրամիջյանին եւ Սարգիս Գեւրգյանին՝ 2 տարվա ազատազրկման։ Փաստորեն «պատվիրված արդարդատության» պարագայում Հայաստանում ռեժիմին կից գործող մարդասպաններն անգամ դատապարտվում են շատ ավելի մեղմ պատժի, քան ՀԱԿ-ի ակտիվիստները...