Հիմա էլ նոր հայկական սոցիալական ցանց` Yeresbook (Երեսբուք)


21:06 , 20 հուլիս, 2012

Չգիտեմ արդեն հասցրել եք տեղեկանալ, թե ոչ, բայց արդեն գործում է նոր հայկական սոցիալական ցանց` www.yeresbook.com/ Երեսբուք...ես երեկ պատահմաբ գովազդը հեռուստացույցով տեսա...և ասեմ, որ ամենևին էլ ուրախացած ու ոգևորված չեմ: Նախ սկսենք անունից, հերիք չի՞ նմանակենք, հերիք չի՞ ուրիշի ստեղծածը «մի քիչ ձևափոխենք» ու մերը դարձնենք: Հետո էլ ասում ենք տաղանդավոր ենք, ունակ ենք...բա ու՞ր մանց մեր տաղանդը, չէ ո՞ր եթե ուզում ենք լավը ստեղծել` ստեղծում ենք:Պետք չի անընդհատ հեծանիվ հայտնագործել, մի բան եթե արդեն կա, անպայման չի դրա «հայկականը» ստեղծել: Չեմ կարծում, որ ֆեյսբուքը արդեն այնքան վատ էր կատարում իր ֆունկցիաները, որ զգացվում էր Երեսբուքի կարիքը...Գովազդի մեջ ասում է «Նոր սոցիալական ցանց միայն հայերի համար, ամեն ինչ հայկական, հայերի աշխարհ....աշխարհի բոլոր անկյուններից հայեր միացեք նոր հայկական աշխարհին»...բայց կարծեմ հայակական աշխարհի մեկ չստցաված փորձ արդեն կար` Hayland.am-ը, այն ժամանակ էլ այս կայքը ստեղծվեց այն ժամանակ հայերի մեջ մոդա դարձած օդնոկլասսնիկի կայքի նմանությամբ...Պատկերացնում եմ ինչ է սպասվում ԲԱՑԱՌԱՊԵՍ հայերով բնակեցված այդ սոցիլական կայքում` իրար կարծիք հարգել ու լսել չիմանալ, բազմակարծություն, անհանդուրժողականություն, կռիվներ վեճեր, որոնց արդյունքում ամեն մեկը կշարունակի մնալ իր կարծիքին, դեռ մի բան էլ դիմացինին բազմազան, ֆաշիստ ու ազգայնամոլ կանվանի:Լավ մտածեք մի վիրտուալ տարածքը մեզ լավ էլ բավականացնում ու բավարարում է այդ ամենը անելու համար, Ֆեյսբուքում իրար միս ուտում ենք հերիք է, Երեսբքուքի կարիք չկա...