Ռուսական ինքնաթիռները մարդասիրական օգնություն են հասցրել քեսաբահայերին


12:42 , 25 ապրիլ, 2014

Ռուսական ինքնաթիռները մարդասիրական օգնություն են հասցրել քեսաբահայերին Panorama.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության ավիացիան 34 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Սիրիա: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտգործնախարարությունը:

«Օգնության մի մասը հավաքվել է Ռուսաստանի հայկական համայնքի կողմից և նախատեսված է, մասնավորապես, Քեսաբ քաղաքի հայկական բնակչության համար, որը մարտի վերջին հարձակման էր ենթարվել զինված ծայրահեղականների կողմից»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ