Ռոնալդուն աշխարհի ամենաազդեցիկ մարզիկներից մեկն է. Պելե


12:15 , 25 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Լեգենդար բրազիլացի հարձակվող Պելեն իր կարծիքն է հայտնել Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի մասին:

«Քրիշտիանու Ռոնալդուն աշխարհի ամենաազդեցիկ մարզիկներից մեկն է: Ինձ դուր է գալիս նրա մտածելակերպը: Ռոնալդուն միշտ մրցակցության մեջ է: Զարմանալի չէ, որ այժմ նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է:

Քրիշտիանուն երբեք բաց չի թողել իր հավաքականին օգնելու հնարավորությունը: Կցանկանայի իմ ժամանակաշրջանում Ռոնալդուի պես խաղընկեր ունենալ»,- ասել է Պելեն: