Ո՞վ կմտածեր. գեղեցիկ կանայք նպաստում են տղամարդկանց աշխատանքի որակի բարձրացմանը


09:20 , 25 ապրիլ, 2014

Վերջերս Լոնդոնյան ամսագրերից մեկում տպագրված նյութն ուղղակի արդյունքն էր այն հետաքրքրաշարժ հետազոտության, որն այժմ ձեզ կներկայացնենք: Պարզվում է, որ աշխատավայրում գեղեցիկ կանանց ներկայությունը հանգեցնում է տվյալ աշխատավայրում առկա տղամարդկանց աշխատաորակի բարձրացմանը, որը բացատրվում է նրանով, որ հենց այդ նույն գեղեցիկ կանանց դիտելով` տղամարդու մոտ սկսվում է նյարդային և ֆիզիկական ակտիվություն, որն էլ իր հերթին արագացնում է արյան շրջանառությունն ու նաև զարգացնում ինտելեկտը:

Նախկինում ասվում էր, թե իբր հմայիչ կանայք ավելի շատ ստիպում են աշխատավայրում տղամարդկանց շեղվել իրենց աշխատանքային բուն գործունեությունից, սակայն ինչպես պարզ է դառնում, դա այդպես չէ: 

Իսկ հետազոտության արդյունքները կհետաքրքրեն, բնականաբար, բազմաթիվ բիզնեսմենների, ովքեր կջանան այսուհետ էլ ավելի գեղեցկադեմ աշխատակցուհիներ ունենալ՝ սեփական բիզնեսում որակն ապահովելու համար:)