Շտապ: Վրաերթ Երևանում մահվան ելքով


20:12 , 15 փետրվար, 2012

Այսօր՝ փետրվարի 15-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ 15։00-ի սահմաններում Երևանի Էրեբունի պողոտայի և Աթոյան փողոցի խաչմերուկում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին ու թողնելով անօգնական վիճակում՝ դիմել փախուստի։
Հետիոտնը միջին տարիքի կին է, ով տեղում մահացել է։