Հարցազրույց Թայիփ Էրդողանի հետ


23:29 , 24 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Հայկ Կոնջորյանի ֆուտուրիստական հարցազրույցը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

 

Պրն. Էրդողան, Դուք մինչ այս, Հայաստանում եղե՞լ էինք:

-   Ոչ:

-    Բայց Արևմտյան Հայաստանում եղել եք:

-         Նկատի ունեք Արևելյան Անատոլիայու՞մ:

-         Ոչ, նկատի ունեմ Արևմտյան Հայաստանում:

-         Չեմ կարող մտաբերել այդպիսի բան:

-         Ձեր հիշողությունը շատ կարճ չէ՞:

-         Մենք հիշում ենք այն, ինչ օգտակար է հիշել:

-         Մի օր, մենք կվերադարձնենք մեր հողերը:

-         Դուք նախ և առաջ մտածեք, թե ինչ պետք է անեք այն հողերով, որ արդեն վերադարձրել եք:

-         Նկատի ունեք Արցա՞խը:

-         Այո(ծիծաղում է): Հայկական երկրորդ պետությունը:

-         Ինչու՞ եք ծիծաղում: Դա կոչվում է մեկ ազգ` երկու պետություն: Ինչպես ձեր մոտ:

-         Մեզ մո՞տ:

-         Այո, օրինակ` Թուրքիան և թուրքական Կիպրոսը:

-         Ծիծաղալին այն է, որ դուք ընդօրինակում եք մեզ, բայց ի վնաս ձեզ:

-         Այսի՞նքն:

-         Անկե՞ղծ:

-         Անկեղծ:

-         Այս մասը կհանե՞ք հարցազրույցից:

-         Այո:

-         Կիպրոսը մեր պատմական հայրենիքը չէ: Մենք կարող ենք թեկուզ 10 այդպիսի պետություն ստեղծել օտար հողերում և դա միայն օգտակար է մեզ համար: Իսկ Արցախը ձեր պատմական հայրենիքն է: Դուք ձեր հայրենիքում ստեղծում եք երկու առանձին պետություն ու հպարտանում դրանով:

-         Բայց դա դիվանագիտություն է:

-         Այո, շատերն են կռվով հող նվաճում, իսկ դվանագիտությամբ կորցնում նվաճածը:

-         Դուք գիտե՞ք, որ երկու օրից ապրիլի 24-ն է:

-         Այո: Իսկ վաղը ջահերով երթն է կարծեմ:

-         Այո, ճիշտ ե՛ք:

-         Դուք մասնակցելու՞ եք:

-         Այո:

-         Կարո՞ղ եմ մի բան խնդրել:

-         Խնդրե՛ք:

-         Եթե չեմ սխալվում, դուք այդ օրը այրում եք Թուրքիայի դրոշը:

-         Այրում ենք:

-         Այդ դեպքում` հանեք ձեր հագի թուրքական շորերը և այրեք դրոշի  հետ:

-         Ինչպե՞ս թե:

-         Այո այո: Մեր արտադրած հագուստնեը հագած` այրում եք մեր դրոշը: Հիմարությու՜ն:

-         Մենք այդպես մեր բողոքն ենք հայտնում:

-         Այո, իհարկե: Գալիս եք հանգստանում Անթալիայում, իսկ հետո գեղեցիք արևայրուքով վերադառնում և դատապարտում ցեղասպանությունը Արարատի ֆոնի ներքո:

-         Դուք ասացիք Ցեղասպանությու՞նը:

-         Ի՞նչ:

-         Հենց նոր ասացիք Ցեղասպանությունը:

-         Չի կարող պատահել: Ես այդպիսի բան չասացի:

-         Մի՛ հերքեք պրն. Էրդողան, ես լսեցի:

-         Իսկ ի՞նչ օգուտ, եթե ես նույնիսկ խոստովանեմ:

-         Դա մեկ քայլ առաջ կլինի:

-         Մեկ քայլ առաջ դեպի ուր:

-         Դեպի Ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը, հատուցումը:

-         Եթե նույնիսկ ես խոստովանեմ, դա ոչինչ չի փոխի: Դուք ոչիչ չեք կարող անել: Իսկ ձեր իշխանությունները կկանգնեն փաստի առաջ և չեն իմանա ինչ անեն:

-         Ինչու՞ եք այդպես ասում:

-         Ճանաչելն ամենից հեշտն է: Դժվաը սկսելու է դրանից հետո: Դուք պատրաստ չեք այդ ամենին: Եվ առաջին հերթին` պատրաստ չեն ձեր իշխանությունները: Նրանք սրտի խորքում չեն ցանկանում, որ մենք ճանաչենք:

-         Բայց չէ՞ որ պետք է ճանաչել, որ սերունդները դաս քաղեն պատմությունից:

-         Պատմության դա՜ս: Ամենաշատը դուք` հայերդ եք  խոսում պատմության դասից, բայց ամենաքիչը դուք էք սովորում այդ դասը:

-         Պատմությունից դաս չքաղելը կարող է բերել ավելի մեծ աղետների:

-         Օրինա՞կ:

-         Օրինակ` Հիտլերը ասում էր, թե ով է հիմա հիշում հայերի ցեղասպանության մասին: Դրա համար էլ կոտորեց միլիոնավոր հրեաների:

-         Սխալվում եք, Հիտլերը սովորել էր պատմության մյուս դասը` կարելի է Ցեղասպանություն գործել և մնալ անպատիժ:

-         Բայց ճշմարտությունը մի օր կհաղթի:

-         Ի՞նչ: Ճշմարտությունը նման է պոռնիկի` վճարիր նրան և կանի քո համար ամեն բան:

-         Ոչ ոչ: Ես խոսում եմ իրական ճշմարտության մասին:

-         Նրա մասին շատերն են խոսում, բայց ոչ ոք դեռ չի տեսել:

-         Դուք այդպես էլ չեք փոխվում:

-         Մենք ովքե՞ր:

-         Դուք` թուրքե՛րդ:

-         Իսկ ինչու՞ պետք է մենք փոխվենք: Մենք իրագործում ենք մեր նպատակները, հզորանում, զարգանում: Եվ սա այն բանի շնորհիվ, որ չենք փոխվում: Մեր տեսակն է այսպիսին, և այն ինչ այսօր ունենք, այդ տեսակի շնորհիվ է: Բայց չէ՞ որ դուք էլ չեք փոխվում: Դուք միշտ պահանջում եք, որ փոխվի աշխարհը, իսկ դուք մնում եք նույնը: Երբ Աբդուլ Համիդը հեռացավ, դուք մտածում էիք, թե մենք փոխվել ենք, դարձել ավելի «լավը»: Բայց հետո եկան Երիտթուրքերը և տեսաք, թե ինչ արեցին: Հետո Երիտթուրքերը հեռացան և եկավ Մ. Քեմալը, ու դուք նորից մտածեցիք թե մենք փոխվել ենք: Իսկ հիշու՞մ եք, թե ինչ արեց Քեմալը: Հիմա Քեմալը չկա, մենք ենք եկել ու դուք կրկին մտածում եք, որ մենք փոխվել ենք կամ որ պետք է փոխվենք: Ձեր դժբախտությունն այն չէ, որ մենք չենք փոխվում, այլ այն, որ դուք չեք փոխվում:

-         Փաստորեն, դուք հիշու՞մ եք այս ամենը:

-         Մենք սովորել ենք դասը:

-         Ո՞ր դասը:

-         Որ դուք չեք սովորում ձեր դասը:

-         Բայց մենք հզոր պատմություն ունենք, մշակույթ:

-         Դուք ոչինչ էլ չունե՛ք:

-         Ի՞նչ:

-         Դուք այսօր ոչինչ չունեք ու ձեր պատմությունն ու մշակույթն էլ ոչնչով չեն օգնում ձեզ:

-         Երբ մենք ժամանակին հռոմեացիների հետ քաղաքակրթություն էինք ստեղծում, ու՞ր էիք դուք:

-         Մենք հիմա այստեղ ենք, իսկ հռոմեացիները գետնի տակ: Դուք փոխարենը ողջերի հետ շփվել սովորելու, հպարտանում եք մեռածների հետ ձեր անցյալով:

-         Մենք հպարտ ենք մեր անցյալով` Տիգրան Մեծ, Մաշտոց, Նարեկացի:

-         Իսկ մենք հպարտ ենք ձեր ներկայով: Անուններ չտամ: