22:12 , 24 ապրիլ, 2014
Lurer.com-ը գրում է.
Ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված՝ ապրիլի 25-ին` ժամը 10.00-ից մինչև ապրիլի 26-ը ժամը 10.00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը: Կդադարեցվի, մասնավորապես, Ավան, Նորք-Մարաշ վարչական շրջանների, Նոր Նորք վարչական շրջանի` 1, 2, 3, 6, 7, 9 զանգվածների և Էրեբունի վարչական շրջանի` Մուշավանի 7-10, Դավիթ Բեկ, Սարի Թաղի 2-28 փողոցների, Վարդաշենի հանրակացարանների ու հարակից տարածքների: