Անհրաժեշտ է բարձրացնել երկրի հեղինակությունը աշխարհում. այդ պարագայում թուրքերը վերջապես ներողամտություն կհայցեն մեզանից


21:03 , 24 ապրիլ, 2014

Մեզ անհրաժեշտ է ոտքի հանել տնտեսությունը, ապահովել երկրում իրավահավասարության և օրենքի բացարձակ գերակայությունը, ստեղծել հայաստանցու համար արժանավայել կենսակերպի հնարավորություն, ապահովել ներգաղթ ու հայրենադարձություն, հզորացնել բանակն ու թռիչքաձեւ բարձրացնել երկրի ազդեցությունը տարածաշրջանում ու հեղինակությունը աշխարհում: Եվ այդ պարագայում որևէ մեկի մտքով էլ չի անցնի ցեղասպանության փորձեր իրականացնել մեր ազգի նկատմամբ, իսկ թուրքական իշխանությունները վերջապես ներողամտություն կհայցեն մեզանից: Այսինքն «ընդամենը» պետք է զարգանալ ու հզորանալ... Իսկ դրա համար «ընդամենը» պետք է գիտելիք, ազնվություն ու պետական մտածելակերպ...