Ֆրանսիական պանրագործական քոլեջը հրաժարվել է սովորեցնել Կիմ Չեն Ինի պատվիրակներին


17:38 , 24 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Ֆրանսիական Ֆրանշ-Կոնտե տարածաշրջանում գտնվող քոլեջը մերժել է հյուսիսկորեացի պատվիրակների խնդրանքը, ովքեր ցանկացել են սովորել Կիմ Չեն Ինի սիրած Էմենտալ պանրի պատրաստման ձևը:

The Daily Telegraph-ի տվյալներով՝ Կիմ Չեն Ինը սիրել է այդ պանրի տեսակը դեռ այն տարիներից, երբ սովորում էր Շվեյցարիայում, և նրան չի գոհացնում հյուսիսկորեացի պանրագործների արտադրանքի որակը: Այս իսկ պատճառով նա Ֆրանսիա էր ուղարկել երկու մասնագետի՝ սովորելու պանրի պատրաստման նրբությունները: 

Պանրագործական արդյունաբերության ազգային քոլեջի տնօրեն Վերոնիկա Դրուեն հայտարարել է, որ ուսումնական հաստատությունը օտարերկրացի նոր ուսանողների ընդունման հնարավորություն չունի: