16:28 , 24 ապրիլ, 2014Tert.am-ը գրում է.
Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում ծաղիկներ դնելուց հետո ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն լրագրողներին ասաց, թե Ցեղասպանությունն ինչ-որ առումով մաս է կազմում նաև Ֆրանսիայի պատմությանը:
«Եվ ոչ միայն նրա համար, որ մենք ընդունել ենք Ֆրանսիայում ապաստան փնտրող մարդկանց, այլ նաև նրա համար, որ այդ մարդիկ դարձել են ֆրանսիացիներ»,- ասաց դեսպանը:
Հարցին, թե Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ որ երկրները կարող են ճանաչել ոճրագործությունը, դեսպանը պատասխանեց. «Հաջորդ տարի լրանում է 20-րդ դարի առաջին մեծ ողբերգության մեկ դարը, որին հաջորդեցին այլ ցեղասպանություններ: Դա պետք է լավ առիթ լինի այն երկրների համար, որոնք դեռ չեն ճանաչել Ցեղասպանությունը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ