13:30 , 24 ապրիլ, 2014Panorama.am-ը գրում է.
«Կարևոր է, որ Հայոց Ցեղասպանության վերաբերյալ լրացուցիչ նյութեր հրատարակվեն, քանի որ ցավոք երբ հնարավորություն է լինում արտահայտվելու մեր շատ ու շատ քաղաքացիներ փաստերի լեզվով չեն կարողանում խոսել այս ողբերգության մասին: Շատ հաճախ մակերեսային ընկալում է լինում և այդ մակերեսային ընկալման պարագայում մեր հայրենակիցները կարիք ունեն լրացուցիչ գիտելիքների»,- Ծիծեռնակարբերի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Անդրադառնալով Հայաստանի քայլերին, որոնք արվում են Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, Ա.Աշոտյանը նախ ասաց, որ Հայաստանի քայլերը միջազգային ճանաչման ուղղությամբ ուրվագծված են ՀՀ նախագահի ուղերձում:
«Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում անհրաժեշտ է համակարգված աշխատանք ու հատկապես հաշվի առնելով մեր հարևան երկրի քաղաքական մտադրությունների մշուշոտ լինելը»,- ընդգծեց նա ու հավելեց` Հայաստանի ուժն իր միասնական ջանքերի մեջ է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ