13:11 , 24 ապրիլ, 2014
Armnewstv.am-ը գրում է.
ԱՄՆ-ում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանը: Նա մոտ 35 տարի ղեկավարել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը։ Էստրադային և ջազ կատարողների համար բազմաթիվ երգերի հեղինակ։ Կոնստանտին Օրբելյանը 86 տարեկան էր: