12:36 , 24 ապրիլ, 20141in.am-ը գրում է.
Չինաստանի հյուսիս-արևմուտքին չորեքշաբթի երեկոյան ավազե ուժգին փոթորիկ է հարվածել: Տեղի օդերևութաբանական բյուրոյի տվյալներով՝ քամու արագությունը հասել է 120 կմ/ժամի: Տեսանելիությունը նվազել է՝ կազմելով 20 մետր: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Փոթորիկը դասվել է սպառնալիքի ամենաբարձր՝ կարմիր մակարդակին:
Ինչպես հայտնում են օդերևութաբանները՝ վերջին անգամ նման ուժգնությամբ բնական կատակլիզմ Չինաստանին հարվածել էր 1996 թվականին: Ըստ կանխատեսումների՝ ավազե փոթորիկը կհանդարտվի հինգշաբթի երեկոյան: