12:22 , 24 ապրիլ, 2014
Emedia.am-ը գրում է.
«Մենք բարձր ենք գնահատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունն ու քաղաքական հեռատեսությունը, ով սկսեց բանակցությունները Թուրքիայի հետ: Իհարկե, այն այժմ սառեցված է, սակայն դա միայն ժամանակի հարց է»:
Այդ մասին այսօր՝ ապրիլի 24-ին, լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին՝ հավելելով, որ իր անձնական համոզմունքն է, որ տարածաշրջանում հիմնահարցերի լուծման և կայունության ու խաղաղության հաստատման միակ տարբերակը հնարավոր է երկխոսության ու բանակցությունների միջոցով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ