11:28 , 24 ապրիլ, 2014
Araratnews.am-ը գրում է.
ԱՄՆ Օհայո նահանգի Միլֆորդ քաղաքում ապրող թոշակառու կնոջը դուրս կհանեն իր բնակարանից, քանի որ նա հրաժարվում է թողնել ծխելը։ 89-ամյա Բեուլա Թումբսը ստիպված է լինելու լքել իր բնակարանը մինչև այս տարվա մայիս ամիսը։ Հաղորդում է ՒՊԻ-ը։
Այդ որոշումը պայմանավորված է նրանով, որ այն շենքում, որտեղ նա ապրում է, որոշվել է արգելել ծխելը։ Այդ մասին նրան տեղեկացրել են դեռ մեկ տարի առաջ, սակայն կինը չի կարողացել հրաժարվել այդ վատ սովորությունից։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ