Թուրքական լրատվամիջոցներն արձագանքել են ՀՀ նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձին


11:20 , 24 ապրիլ, 2014

Թուրքական լրատվամիջոցներն արձագանքել են ՀՀ նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձինPanorama.am-ը գրում է.

Թուրքական էլեկտրոնային լրատվամիջոցներն արձագանքել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ հղած ուղերձին: Հրապարակված նյութերում ընդգծված առանձնացվում են ՀՀ նախագահի ուղերձի որոշ մտքեր: 

Դրանցից են

1. Անդրադարձ չեղավ Էրդողանի հղած ապրիլքսանչորսյան ցավակցական ուղերձին:

2. Թուրքիան շարունակում է ժխտողականությունը:

3. Թուրքերը մեր թշնամին չեն:

4. Հիշեցում հայ-թուրքական արձանագրությունների մասին:

ՀՀ նախագահի ուղերձում տեղ գտած «Թուրքիայի հասարակությանը չենք դիտում որպես թշնամի» մտքը հատկապես շրջանառվում է վերնագրերի տեսքով ու հետևյալ վերաձևակերպմամբ` «Թուրքերը մեր թշնամին չեն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ