Օբաման հերթական մեղադրանքներն է ուղղել Ռուսաստանի հասցեին


09:28 , 24 ապրիլ, 2014

obama-bestAraratnews.am-ը գրում է.

Երեկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ռուսաստանը չի կատարում է Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք միտված են Ուկրաինայում լարվածության թուլացմանը։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։

«Մինչև հիմա մենք չենք տեսնում, որ նրանց գործողությունները համապատասխանում են Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունների ոգուն և տառին», – ասել է Օբաման՝ կրկին հիշեցնելով, որ եթե Ռուսաստանը հրաժարվի շարունակել աջակցությունը գործընթացին, ապա նոր պատժամիջոցների կենթարկվի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ