08:26 , 24 ապրիլ, 2014
«Երեկ Աժ-ում ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի հետ հանդիպման էր եկել էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Արմեն Մովսիսյանը։ Ըստ Այվազյանի, Մովսիսյանի հետ իրենք քննարկում էին գործնական հարցեր։ Հանդիպումը տևեց շուրջ 2 ժամ, որից հետո, առիթից օգտվելով, մի քանի հարց ուղղեցինք Արմեն Մովսիսյանին.
- Պարոն Մովսիսյան, «Նաիրիտ» գործարանում ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը ցանկանում էր ներդրումներ կատարել։ Ի՞նչ նորություն կա այդ գործընթացից։
- Նոր կառավարաթյունը կձևավորվի, կիմանաք։
- Բայց փաստորեն նորություն կա՞:
- Այո, կա։
- Ոուսները համաձայնե՞լ են ներդրումներ անել։
- Այո։ Մնացածը կառավարության ձևավորումից հետո հայտնի կլինի։ Ժամանակը կգա, կիմանաք։ Ներդրումներ կլինեն։
- Կմնա՞ք կառավարությունում որպես նախարար։
- Չեմ կարող ասել, կուսակցությունը կորոշի։
- Շատ կտխրե՞ք, եթե նախարար չլինեք։
- ՉԷ։
Հ.Գ. Երեկվա հանդիպումը ոմանց հիմք տվեց ենթադրելու, թե Մովսիսյանի փոխարեն կարող է էներգետիկայի և բնական պաշարների նախարար նշանակվել Վարդան Այվազյանը։ Բայց սա միայն ենթադրություն է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։