Արցախցիները փորձված թանը գերադասեցին մածունից. Բակո Սահակայնը՝ Արցախի հին-նոր նախագահ


12:40 , 20 հուլիս, 2012

 

Հուլիսի 19-ին ԼՂՀ-ում կայացած նախագահական ընտրությունների քվեների 100 տոկոսի հաշվարկի արդյունքում պարզ է դարձել, որ հաղթել է գործող նախագահ Բակո Սահակյանը:
Նա հավաքել է ընդհանուր ձայների 66,70 տոկոսը` 47 085 քվե: Նրան հաջորդում է Վիտալի Բալասանյանը իր հավաքած 22 966 ձայնով, որը կազմում է քվեների 32,50 տոկոսը: Երրորդ թեկնածուի` Արկադի Սողոմոնյանի օգտին քվեարկել է 594 մարդ, որը կազմում է 0,80 տոկոսը: