22:24 , 23 ապրիլ, 20141in.am-ը գրում է.
Գերմանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի ուսումնասիրողները հայտարարել են, որ մարդը Աֆրիկայից մի քանի հազար տարի ավելի վաղ է գաղթել, քան նախկինում կարծում էին գիտնականները: Իրենց աշխատանքը, որի հետ համառոտ կարելի է ծանոթանալ Phys.org կայքում, հեղինակները հրապարակել են PNAS ամսագրում:
Հնէաբանները մոդելավորել են Աֆրիկայից մարդկանց արտագաղթը և եկել այն եզրահանգման, որ այն երկու փուլով է եղել՝ գրեթե 130 հազար տարի առաջ Ասիայի հարավային ուղղությամբ և 50 հազար տարի առաջ՝ դեպի Եվրասիայի հյուսիս:
Ավանդաբար ենթադրվում է, որ մարդը առաջացել է 100-200 հազար տարի առաջ Աֆրիկայից դուրս եկած նախնուց, իսկ 40-70 հազար տարի առաջ սկսել է տարածվել այլ մայցամաքների և կղզիների վրա: Գիտնականների ուսումնասիրությունը մի քանի տասնյակ հազար տարով հետ է տանում մարդու տարածման ժամանակը: Նշենք, որ այս ուսումնասիրությունը դեռ ընթացքի մեջ է: