Կանադայում նամակը 45 տարի հետո հասել է հասցեատիրոջը


18:44 , 23 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Քալգարիի բնակչուհին ստացել է իր փոքր քրոջ նամակը, որը վերջինս ուղարկել է 1969 թվականին: Էնն Թինգկը դա անվանել է «հաճելի անակնկալ» և ավելացրել, որ ամենից առաջ ինքն ուշադրություն է դարձրել 6 ցենտ արժողությամբ հին նամականիշին, հայտնում է INTERFAX-ը:

Սակայն փոստատանը չեն կարողացել ստույգ բացատրել, թե ինչու է նամակը մոտ կես դար ուշացել: Փոստային ծառայության աշխատակիցները հայտնել են, որ Էսթերը, որը 1969-ին 9 տարեկան է եղել, մոռացել է նշել քաղաքը: