18:22 , 23 ապրիլ, 2014
Emedia.am-ը գրում է.
Աշխատանքային այցով ապրիլի 21-23-ը Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր հանդիպումներ է ունեցել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ:
Այս մասին հայտնում են ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից։
Կայացած առանձնազրույցներին հետևել է Արթուր Բաղդասարյանի մասնակցությունը ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նախ նեղ, ապա ընդլայնված կազմերով հանդիպումներին, որտեղ քննարկվել և համապատասխան որոշումներ են ընդունվել շուրջ 15 հարցերի, այդ թվում` ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի, ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական արձագանքման համակարգի զարգացման հիմնական ուղղությունների, օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի գործունեության, միգրացիոն խնդիրների, արտակարգ իրավիճակներին հակազդելու և այլ հարցերի շուրջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ