Լավրով. Ռուսական զորքերը կպատասխանեն ՌԴ քաղաքացիների դեմ սպառնալիքի դեպքում


15:25 , 23 ապրիլ, 2014

Lragir.am-ը գրում է.

Ռուսաստանի զինված ուժերը պետք է լրիվ պատրաստ լինեն սեփական քաղաքացիների շահերի նկատմամբ սպառնալիքի դեպքում գործելու համար, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Russia Today հեռուստաընկերությանը տված հարցազրույցում

«Եթե հարձակման ենթարկվենք, անպայման պատասխանելու ենք: Եթե մեր օրինական շահերը, ռուսների շահերն ուղղակի հարձակման ենթարկվեն, ինչպես օգոստոսին եղավ Հարավային Օսիայում, ես այլ հնարավորություն չեմ տեսնում, քան միջազգային իրավունքին համապատասխան պատասխանելը: Ռուսաստանի քաղաքացիների վրա հարձակումը հարձակում է Ռուսաստանի վրա»,- ասել է Լավրովը:

Լավրովը նշել է, որ իրենք երբեք չեն ժխտել, որ լրաուցիչ զորքեր են տեղակայել Ուկրաինայի հետ սահմանին՝ ավելացնելով, որ ուկրաինական զորքերի կուտակումը երկրի արևելյան և հարավային շրջաններում նույնպես մեծացել է: