Միխեիլ Սաակաշվիլին ցուցմունք կտա միայն դատարանում


15:05 , 23 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Միխեիլ Սաակաշվիլին ցուցմունք կտա միայն դատարանում: Այս մասին Վրաստանի նախկին նախագահը հայտարարել է ուսանողների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

«Ես ցուցմունք կտամ դատարանում՝ ոչ թե որովհետև այդ համակարգն իդեալական վիճակում է, այլ որովհետև դա բաց ասպարեզ է: Այնտեղ ներկա կլինեն լրագրողներ, սովորական լսարան, այնտեղ գործում է մրցակցության սկզբունքը: Ես կպատասխանեմ հարցերին:

Իսկ ի՞նչ հարցեր ունեն նրանք: Աժիոտաժ կբարձրացնեն Ժվանիայի մահվան հետ կապված, հետո կհանգստանան: Նրանք ամեն անգամ, երբ ինչ-որ բան են հորինում, սկսում են աղմկել: Իսկ ինչո՞ւ են հիմա լռել: Թող հրապարակեն FBI-ի եզրակացությունը: Ինչո՞ւ նրանք ոչինչ չեն ասում փոքրիկ Բարբարա Ռաֆալյանցի մահվան մասին, որին, իբր, «Ազգային շարժման» կողմնակիցները խեղդեցին: Ինձ հարցնում են՝ ինչո՞ւ Ագրարային համալսարանը տվեցի Բենդուկիձեին: Կարող եմ պատասխանել՝ որովհետև նա այսօր լավագույններից մեկն է դարձել»,- ասել է Սաակաշվիլին: