Սևանա լճից 2014-ին ոռոգման համար բաց կթողնվի 170 մլն խորանարդ մետր ջուր


14:56 , 23 ապրիլ, 2014

Սևանա լճից 2014-ին ոռոգման համար բաց կթողնվի 170 մլն խորանարդ մետր ջուրPanorama.am-ը գրում է.

Հիմք ընդունելով «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքը, կառավարությունը այսօրվա նիստում որոշել է ոռոգման նպատակով Սևանա լճից 2014թ. ոռոգման շրջանում Սևան-Հրազդան ոռոգման-էներգետիկ և Սևանա լճից մեխանիկական ոռոգման համակարգերով ջրառի չափաքանակը սահմանել մինչև 170 մլն խոր. մետր: Այդ մասին տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից: