Հայրենասիրությունը կարգախոս չէ, պլակատ չէ, որ զոռով մտցնում եք աչքներս


15:10 , 23 ապրիլ, 2014

Հայրենասիրությունը կարգախոս չէ, պլակատ չէ, որ զոռով մտցնում եք աչքներս: Հայրենասիրությունը հոգեվիճակ է, կենցաղ է, գործողություն է, որի մասին գոռալը, ինչպես բարեգործության դեպքում, ծանրագույն մեղք է, որի համար քարկոծելն էլ է քիչ: Կեղծ հայրենասիրությունը Հայրենիքի նկատմամբ դավաճանական ակտ է և որքան շատ է այն պաթոսով փաթեթավորված, նույնքան էլ ծանր պիտի լինի պատիժը: