Ոչ թե ձեր, այլ` մեր


10:18 , 20 հուլիս, 2012

Օրեր առաջ ազգային պարերի հերթական դասընթացի ժամանակ մի սփյուռքահայ կին էր ներկա:Սփյուռքահայերի հանդեպ շատ մեծ հարգանք եմ տածում,ու ամեն կերպ հայրենիքը փորձում լուսավոր ներկայացնել,որպեսզի սեփական հող վերադառնալու միտք ծնվի նրանց մեջ:Բայց այս մեկը մի արտահայտություն արեց,որ մինչև հիմա դաջված է ուղեղումս:Հերթական պարը ուսուցանելու ժամանակ ասաց ` ես ՁԵՐ պարերը շատ եմ սիրում:Սիրելիներս` դա ՄԵՐ ՊԱՐԵՐՆ Է :