Վրաստանի պաշտպանության նախարարը այցելել է Թուրքիա


12:16 , 23 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան երկօրյա այցով գտնվում է Թուրքիայում՝ հայտնում է Trend-ը:

Վրաստանի պաշտպանության նախարարությունում հայտնել են, որ այցի շրջանակներում Ալասանիան կմասնակցի Չանաքալլե ճակատամարտի 99-ամյակին նվիրված հիշատակի արարողությանը:

Միջոցառման մասնակիցները կհարգեն Չանաքալլե ճակատամարտի զոհերի հիշատակը:

Տոնական միջոցառումներին կմասնակցեն պատվիրակություններ՝ աշխարհի ավելի քան 30 երկրից, ինչպես նաև Թուրքիայում լիազորագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները: