«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանը չի ցանկանում աշխատել Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հետ


09:24 , 23 ապրիլ, 2014

««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մի քանի օրից լքելու է մարզպետի պաշտոնը։

Մեր տեղեկություններով՝ վարչապետ Հ. Աբրահամյանը չի ցանկանում նրա հետ աշխատել։ Է. Ղազարյանը մեզ հետ զրույցում ոչ հերքեց, և ոչ էլ հաստատեց տեղեկությունը, ասաց, որ հիվանդ է, մեր հարցերին չի կարող պատասխանել։

Հիշեցնենք, որ 2012 թվականին Եղեզնաձորում լուրջ «փոխհրաձգություն» էր տեղի ունեցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և Էդգար Ղազարյանի միջև։ Մարզպետը ՀՀԿ-ի քարոզարշավի ժամանակ ասել էր. «Եթե ձայն տվեցիք ԲՀԿ-ին՝ ձեզ մի հատ զիբիլի ավտո է տալու…»: 
Ծառուկյանն էլ հակադարձել էր. «.. ձեր նոր նշանակված մարզպետը, որն այս 4 ամսվա ընթացքում ոնց որ եղել է ջերմուկ վաճառող, մինչև հիմա վաճառողի մակարդակից չի էլ փոխվել…»

Հնարավոր է՝ Աբրահամյանի որոշումը պայմանավորված է հենց այս «խնամիական» հանգամանքով»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։