Նամակ` Օբամային. Դուք ընտրել եք 1.5 միլիոն հայերի գերեզմանների վրա հիմնված բարեկամությունը


23:39 , 22 ապրիլ, 2014

Նամակ` Օբամային. Դուք ընտրել եք 1.5 միլիոն հայերի գերեզմանների վրա հիմնված բարեկամությունըPanorama.am-ը գրում է.

«The Diamondback» պարբերականը տպագրել է տնտեսագետ Դավիթ Հովհաննիսյանի՝ «Հայերի հարցում արդարության կոչ» վերնագրով նամակն` ուղղված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: 

Ստորև ներկայացնում ենք նամակը՝ որոշ կրճատումներով.

«Ոչ այնքան վաղ անցյալում Թուրքիայի կայսրությունը «անցանկալիներից» իրենց տիրույթը մաքրելու առաջադրանք կատարեց: 1,5 մլն հայեր կոտորվել են հավատքի հարցում իրենց անսասան նվիրվածության պատճառով:

2008թ. Ձեր քարոզարշավի ժամանակ Դուք հայտարարեցիք, որ Ամերիկան արժանի է մի առաջնորդի, ով անկեղծ կխոսի Հայոց ցեղասպանության մասին: Դուք միանաշանակ ճիշտ եք, սակայն, ես կցանկանայի ավելացնել, որ ամերիկացիները արժանի են մի նախագահի, որ դատարկ խոստումներ չի տալիս:

Չնայած նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի վերջին հայտարարություններին, թե 1915թ իրադարձությունները պատմական բանավեճի թեմա են, Հայոց ցեղասպանությունը պատմություն է և ոչ թե բանակցությունների թեմա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ