Արմեն Աշոտյանին. Պետք է լինել զգույշ՝ ֆիզիկայի ավարտական-միասնական քննությունների հարցատոմսերում ոչ միանշանակ առաջադրանքները բացառելու համար


18:15 , 22 ապրիլ, 2014

ՀՀ Կրթության և Գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Աշոտյանին
Եթե ուշացած չէ, ապա աշխատանքային խումբը պետք է լինի զգույշ՝ ֆիզիկա առարկայի ավարտական-միասնական քննությունների հարցատոմսերում ոչ միանշանակ առաջադրանքները բացառելու համար: Օրինակ՝ շտեմարան 1-ին առաջադրանք 1039-ը նախորդ տարիներին երկու անգամ ներառվել է: Նշված առաջադրանքի պատասխանը կլինի միանշանակ, եթե ... «բյուրեղային մարմնի» փոխարեն գրված լինի ... «հեղուկ-բյուրեղ համակարգի»... : Ժամանակին իմ այս մտահոգության հետ համաձայնել է նաև ֆիզիկա առարկայի շտեմարանների խմբագիր՝ պրոֆեսոր Է. Մ. Ղազարյանը:
«Օպտիկա» բաժնի առաջադրանքներում ևս կան ոչ ճիշտ պատասխաններով առաջադրանքներ, որոնց պատասխաններն ուղղված չեն: Խոսքը վերաբերում է ճառագայթների կազմած անկյան մասին, որը նրանց ուղղությունների կազմած անկյունն է (ինչպես վեկտորների կազմած անկյունը), և ո՛չ թե նրանց կազմած սուր անկյունը՝ ինչպես ուղիների կազմած անկյունը: Օրինակ՝ շտեմարան 1-ինի առաջադրանք 1829-ը ու դրա պատասխանը ճիշտ են, բայց ահա շտեմարան 2-ի առաջադրանքներ. 1824, 1826, 1829:
Եթե նույնիսկ մեկ այդպիսի առաջադրանք ընդգրկվի, ինչպես շտեմարան 1-ինի առաջադրանք 1039-ը (երկու անգամ), ապա միավորների տարբերությունը չիմացող ու իմացող դիմորդների միջև կկազմի +0.5՝ հօգուտ չիմացողի: Եթե իմացող դիմորդը կկորցնի 0.25 միավոր, ապա նրա ծնողները կկորցնեն մի քանի միլիոն ՀՀ դրամ՝ ուսման վարձավճարի տեսքով:
Հույս ունեմ, որ արձագանք կլինի: