17:20 , 22 ապրիլ, 2014Ողջունելի է Հովիկ Աբրահամյանի քայլը, որով բոլոր ուժերին հրավիրել է կառավարություն՝ կուտակայինի հետ կապված քննարկման: Անհասկանալի է ՀԱԿ-ի մերժումը՝ դե՞մ է, ինչի՞ն է դեմ, ո՞ւմ է դեմ, ինչի՞ համար է դեմ, և ո՞րն է անընդհատ ամեն ինչին դեմ լինելու նպատակը... Ընդդիմությունը պետք է լինի կառուցողական, սակայն ամեն անգամ, երբ համատեղ գործելու և ի նպաստ ժողովրդի որևէ որոշում կայացնելու հնարավորություն է ընձեռնվում, մեր որոշ ընդդիմադիր ուժերը իրենց ձեռքերը լվանում են և օգտագործում են իրենց իմացած միակ արտահայտությունը՝ «դեմ են»: Հետաքրքիր է, իսկ երբ ժամանակին ՀԱԿ-ը իշխանության գլխին էր՝ ՀՀՇ-ի տեսքով, ինչո՞ւ այդ ժամանակ դեմ չէր իր իսկ կողմից իրականացվող երկրի թալանին: