Իմ և Նիկոլայ Բաղդասարյանի միջև որևէ բախում չկա. Փաստաբանական դպրոցի տնօրեն


15:57 , 22 ապրիլ, 2014

Իմ և Նիկոլայ Բաղդասարյանի միջև որևէ բախում չկա. Փաստաբանական դպրոցի տնօրեն Panorama.am-ը գրում է.

«Մեր խնդիրը ցանկացած ոլորտում լավ մասնագետների պակասն է: Փորձելու ենք լավ մասնագետներով ապահովել այս ոլորտը»,- այսօր ՀՀ փաստաբանների պալատի, Փաստաբանական դպրոցի և Հանրային պաշտպանի գրասենյակի նոր մասնաշենքի բացման արարողությունից հետո լրագրողներին ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ փաստաբանների պալատի, Փաստաբանական դպրոցի և Հանրային պաշտպանի գրասենյակի նոր մասնաշենքի բացման արարողությանը ներկա է եղել նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 

Միջոցառմանը մասնակցել են նաև արտերկրից ժամանած փաստաբաններ: Շենքը վերանորոգվել և ՀՀ փաստաբանների պալատին է հանձնվել 2009-2012թթ. դատաիրավական բարեփոխումների ծրագրի շրջանակներում:

Ա. Զոհրաբյանը նշեց, որ միայն արտաքին պայմանները բավարար չեն արդյունավետ աշխատելու համար, փաստաբանը պետք է անհամեմատ բարձրացնի իր որակը: 

ՓՊ նախագահի խոսքով, փաստաբանական համայնքի համար կարևոր են հետևյալ գործոնները՝ փաստաբանի անկախություն, փաստաբանի որակական աճ, դատական արդար համակարգ. «Այս նպատակների իրականացմանն ուղղված ամեն ինչ ձեռնարկելու ենք»: 

Ա. Զոհրաբյանն ասաց, որ փաստաբանական դպրոցում որակապես նոր չափանիշներ են սահմանվելու, այնտեղ սովորելն ավելի դժվարանալու է: 

«Ամեն ինչ անում ենք, որպեսզի ունենանք որակյալ կադրեր»,- իր խոսքում շեշտեց ՓՊ-ի նախագահը:

Արա Զոհրաբյանի խոսքով, Հանրային պաշտպանի գրասենյակի առջև, որն անվճար իրավաբանական օգնություն է տրամադրում անվճարունակ քաղաքացիներին, նույնպես խնդիր է դրված՝ քաղաքացիներին մատուցել որակյալ ծառայություն, նրանք չպետք է տպավորություն ստանան, որ իրենք անվճարունակ են կամ իրենց անորակ ծառայություն է մատուցվելու: Նշենք, որ Հայաստանի տարածքում գործում է շուրջ 50 հանրային պաշտպան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ