Աշխարհի ամենամեծ ճագարը, որի քաշը հասնում է 23 կգ-ի


17:30 , 22 ապրիլ, 2014

1.3 մետր հասակով այս գիրուկի անունը Դարիուս է: Նա գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ իբրև աշխարհի ամենամեծ ճագար: Նրա տերը Մեծ Բրիտանիայի Վուսթեր քաղաքի 62-ամյա բնակիչ Անետ Էդվարդսն է: Էդվարդսն ասել է, որ իր ճագարն օրը 12 գազար է ուտում, այսինքն՝ տարեկան ավելի քան 4000 գազար: Դարիուսն ուտում է նաև խնձոր, կաղամբ և այլ բանջարեղեն: Ամսվա կտրվածքով այս ճագարն ուտում է 360 գազար, 30 խնձոր և 15 կաղամբ: Հենց այդ պատճառով էլ Անետը ցանկանում է դիետայի նստեցնել իր ճագարին: Դարիուսի սննդի վրա տարեկան 4000 դոլար է ծախսվում:

Carrot cruncher: Darius with  six-year-old Mia, a family friend of his owner Annette Edwards

Այս լուսանկարում Դարիուսը պատկերված է Անետ Էդվարդսի ընկերուհու աղջկա՝ 6-ամյա Միայի հետ:

Darius the rabbit munches his way through a staggering 4,000 carrots a year costing over £2,000 a year

Դարիուսը մոտավորապես 23 կգ է:

Darius weighs over three-and-a-half stone and measures 4ft 4in - making him the worlds largest

Տիկին Էդվարդսը սովոր է մեծ ախորժակ ունեցող ճագարներ խնամել: Նախկինում նա խնամում էր Դարիուսի մայր Էլիսին, որը համարվում էր աշխարհի ամենամեծ ճագարը, նախքան Դարիուսը կգերազանցեր մոր սահմանած ռեկորդը: Էդվարդսն ուղղակի ապշած էր՝ տեսնելով, թե ինչ ապշեցուցիչ արագությամբ էր նորածին Դարիուսը մեծանում: Նա չէր կարծում, որ ծնվելուց 5 տարի անց Դարիուսը կհռչակվի աշխարհի ամենամեծ ճագարը: Դարիուսը հսկա ճագարների ընտանիքից է, սակայն նա գերազանցել է իր նախնիներին և համարվում է բոլոր ժամանակների ամենամեծ ճագարը: Նրա չափերը պարզապես ապշեցուցիչ են: Հարցազրույցներից մեկի ժամանակ Էդվարդսն ասել է. «Եթե Դարիուսին մնար, նա անդադար կուտեր: Նա չափազանց շատակեր է: Ես ստիպված եմ լինելու հետևել, որ Դարիուսը չափավոր սնվի: Իմ ճագարը շատ լավ բնավորություն ունի, ուստի ես չեմ կարողանում շատ բարկանալ նրա վրա, երբ նա փորձում է հարկ եղածից ավելի շատ սնունդ թռցնել»:    

Darius owners say he has a great personality and so gets away with sneaking extra snacks

Տիկին Անետն ասել է, որ Դարիուսը շատ ակտիվ է: Այդ ակտիվությունը լավ է անդրադառնում նրա առողջության վրա: «Բարեբախտաբար, նա սիրում է ողջ ժամանակ ցատկոտել: Ես ստիպված էի երեխաների համար նախատեսված դարպաս տեղադրել, որպեսզի նա աստիճաններով չբարձրանա: Ես նրան շան պես եմ վերաբերվում: Նա անգամ ինձ հետ նստում է բազմոցին՝ հեռուստացույց դիտելու համար»:

Owner Annette Edwards, 62, from Worcester says if the greedy creature had his way, hed eat all day

As the bunnys birthday is in April, the family say he really is the real-life Easter Bunny

Մարդիկ սիրում են այցելել Էդվարդսի տուն՝ Դարիուսին տեսնելու: Նա շատ շներից ավելի մեծ է: Էդվարդսի ընտանիքի բոլոր անդամները սիրում են Դարիուսին: Նրա աչքերում ինչ-որ չարաճճիություն է կայծկլտում: Երբ Էդվարդսին հարցրել են, թե ինչպես է նրան հաջողվել այսքան գիրացնել Դարիուսին, վերջինս պատասխանել է. «Ոչ մի գաղտնիք չկա: Ես պարզապես շատ լավ եմ խնամում նրան ու երես եմ տալիս գազարներով»:

The family treat Darius like a dog - and let him sit on the sofa and watch television

Մայրցամաքային հսկա ճագարները սովորաբար ապրում են 4-5 տարի, սակայն լավ խնամքի դեպքում կարող են մինչև 7 տարի ապրել: Այս ճագարները համարվում են հնազանդ, ջերմ ու խելացի կենդանիներ: Նրանք հանգիստ են զգում իրենց մարդկանց կողքին, եթե մարդկանց միջավայրում սոցիալիզացիան տեղի է ունենում վաղ տարիքում: 

The rabbit enjoys a stroke on the sofa after hopping around the family home