Ադրբեջանում խոշտանգված Մամիկոն Խոջոյանի վերքերը չեն լավանում (Տեսանյութ)


14:26 , 22 ապրիլ, 2014

Aysor.am-ը գրում է.

Ադրբեջանական գերությունից սարսափելի խոշտանգումներից հետո մարտի 4-ին Հայաստան վերադարձած 77-ամյա Մամիկոն Խոջոյանը հիմա ապրում է իր հարազատ Վերին Կարմիրաղբյուր գյուղում: Նրա որդու՝ Հայկազ Խոջոյանի խոսքով՝ հոր վերքերը չեն լավանում.

«Վիրահատությունը արվեց, բայց հիմա էլի ձեռքը չի կարում շարժի: Գիտակցությունն էլ տեղը չի: Մենակ ինձ ա ճանաչում: Հարցնում եմ՝ ձեռքդ որտե՞ղ ես վնասել, ասում ա՝ վեր եմ ընկել: Չի գիտակցում ինչ ա եղել»,- ասաց Հայկազ Խոջոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: